Բաթումում տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, որոնք Լաշա Տալախաձեի մասնակցության պարագայում պայքարելու էին արծաթե եւ բրոնզե մեդալների համար:
Ռուբեն Ալեքսանյանը առաջին վարժությունում 195 կգ-ով հինգերորդն էր, սակայն հրումում 245 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, իսկ երկամարտում 440 կիլոգրամով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Անցանկալի ընթացք ստացավ Գոռ Մինասյանի պայքարը: Պոկումում 200 կգ-ին առաջին իսկ մոտեցումով ապահովեց փոքր բրոնզը, սակայն հաջորդ երկու մոտեցումները 205 կիլոգրամին անհաջողության մատնվեցին վնասվածքը զգալ տալու պատճառով: Ավելին, զրո չստանալու նպատակով Գոռը հարկադրված եղավ հրում վարժության համար նախնական պատվերը իջեցնել 222 կգ, որը սանձելուց հետո հաջորդ մոտեցումը 234 կիլոգրամին չստացվեց ու գյումրեցին ստիպված հրաժարվեց երրորդ մոտեցումից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ