Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կինոն փշերի վրա անցկացվող պրոցես է»

Ապրիլ 13,2019 19:33

Հարցազրույց «Նկարը» ֆիլմի ռեժիսոր Մհեր Զախարյանի եւ սցենարի հեղինակ Հայկ Զաքարյանի (լուսանկարում) հետ

– Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը:

Հայկ – Շատ տարօրինակ պայմաններում է գրվել այս սցենարը։ Այդ ժամանակ ես ընկերություն էի անում պոկերիստ Իրինա Շարովայի հետ։ Նա զարմանում էր հանպատրաստից սցենար գրելու կարողությանս վրա։

Մի անգամ էլ, երբ հարցրեց նույնը, ես խնդրեցի, որ բացի նոր word document, և սկսեցի իմ սովորության համաձայն, հանպատրաստից հորինել։ Ես թելադրեցի, նա գրեց, վերջում 2-3 րոպե արտասվեց։ Ես ինքս էլ հուզվել էի շատ, քանի որ այս մեկը շատ տխուր սյուժե էր ստացվել։ Արդյունքում ունեցանք « Նկարը »:

– Մհեր, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք նկարահանել ֆիլմ …

Մհեր – Ես վերջին տարիներին հետաքրքրված եմ եղել մոնտաժով և ցանկանում էի շարունակել այդ ուղղությամբ։ Հայկից հարցրեցի ընդունելության հետ կապված մանրամասները։ Նա ասաց, որ մոնտաժի ֆակուլտետ չկա և համոզեց դիմել ԵԹԿՊԻ-ի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա։ Ընդունելության համար անհրաժեշտ էր ֆիլմ, կամ՝ ֆոտոշարք։ Հայկը ինձ տվեց այս սցենարը և ես որոշեցի փորձել։ Այս ամռանը ֆիլմը կներկայացնեմ ընդունելության քննությանը։

– Ի՞նչ կազմ է աշխատել ձեզ հետ… ինչքա՞ն է կազմում ֆիլմի բյուջեն … Ովքե՞ր են ֆինանսավորել …

Մհեր – ֆիլմում Հայկի հետ միասին ունենք ևս մեկ բարձր մակարդակի արտիստ՝ Մաթևոսյան Լիանան։ Լիանան պրոֆեսիոնալ է և հատկանշական է, որ նա Հայկի հետ, մինչ այս ֆիլմը, ուներ նկարահանման ևս մեկ փորձ։ Երեխայի, տատիկի և մնացած պերսոնաժների դերակատարների համար, սա առաջին փորձն էր …

– Ի՞նչ ճանապարհ եք նախատեսում անցնել այս ֆիլմով:

Մհեր – Ֆիլմն արդեն ներկայացրել ենք 5 փառատոնների ( 2 հայկական, 3 արտասահմանյան)։ Սպասում ենք մեկնարկներին … Հուսով եմ մինչ ընդունելությունը ֆիլմը մրցանակ կունենա։ (Հայկը լայն ժպտում է՝ Ա.Մ.)։

– Մտադիր ե՞ք արդյոք երկրորդ ֆիլմի սցենարը նույնպես վստահել Հայկին։ (Երկուսով ծիծաղում են՝ Ա.Մ)

Մհեր – Եթե միայն անվճար լինի։ Նախորդ հարցերից մեկին, բյուջեի մասին հարց հնչեց … Բյուջե չենք ունեցել, նկարահանել ենք մեր միջոցներում։ Տեխնիկայի հարցում մեզ օգնել են մեր ընկերները ՝ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանը և կինոգետ Անուշ Բաբայանը։ Շնորհակալ ենք նրանց’ անսահման։

– Ի՞նչ կմաղթեք այն մարդկանց, որոնք ուզում են քայլեր սկսել կինոյում։

Հայկ – Կմաղթեմ համարձակություն։ Կինոն փշերի վրա անցկացվող պրոցես է, կինոյում կարող է պատահել ամեն ինչ։ Ամենաանսպասելի պահին ‘ ամենաանսպասելի խնդիրը կարող է ծագել։ Երբե՛ք չընկճվեք։ Գտե՛ք լուծում ու շարժվեք առաջ։ Ամուր նյարդեր ‘ բոլոր սկսնակներին։

 

Զրուցեց Անահիտ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930