ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով. «Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»:
https://www.facebook.com/armavir.marzpet/posts/875769006149033?__xts__[0]=68.ARCCv-fd5JmmrU4tRG1kFV920N-9JyUE-1ed66iNegi2Zir61dLtX7r6corak83RxA456VZPIQq0XiwmweE6mYGPSbAvI2ix_EFsPGpiz7PF2B0-1_7bXvdmGHZdn2j3H6vTu8dumtmC1dKqBaO7Gm4kEwPiyEcD_mP4s8aranpjX6eLCRpyRGCTh9ApIEQLSXjaKys5-D6BCwSpSD0tvYpHigVTUoakXdo9tVdEMB_DMCVBSvabp7JT5ydfMR1UPDhR_Qbs9LRxdN1BTxMdpokiPHQLEEftsbL8OlsKT1oTSHRT4fnMhROjTcgwe–kbkalDm7-smt8IBhQvJQ&__tn__=-R