Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչներն այսօր եւս բողոքի գործողություններ են իրականացնում: Նրանք փակել են երկաթգիծը: Տեղում են ոստիկանության աշխատակիցները: Գյուղացիների դժգոհության առիթ է հանդիսացել առավոտյան դպրոցում տեղի ունեցած միջադեպը:
Ըստ նրանց՝ Զարթոնքի դպրոցի տնօրեն Նարեկ Սարգսյանը կրակոցներ է արձակել, կան վիրավորներ: Նա գյուղապետի թոռն է: Զարթոնքցիները պահանջում են նաեւ գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Վերջինս քանիցս հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքները շինծու են:
Հիշեցնենք, որ զարթոնքցիներն ավելի վաղ փակել էին Երեւան-Արմավիր միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը, քանի որ ըստ իրենց՝ երկար տարիներ պաշտոնավարող գյուղապետը յուրացրել է գյուղի միջոցները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ