Բաթումում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջին օրը իր եւ Հայաստանի հաշվարկին երեք ոսկե մեդալ բերեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Հայաստանի հսկան պոկեց 192 կգ, հրեց 235 կգ եւ երկամարտի 427 կիլոգրամով նվաճեց թե մեծ, թե առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ