Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրաինտեգրումը հնարավոր է. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 13,2019 13:26

Ատլանտյան խորհրդում օրերս տեղի ունեցավ համաժողով նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10- ամյակին: ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։

«Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով»,- Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Ատլանտյան խորհրդի կազմակերպած՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին:

Հանձնակատար Հանն ընդգծել է Եվրամիության պատրաստակամությունը շարունակել աջակցել Արևելյան գործընկերություն անդամ երկրներին՝ վերջիններիս կայունությանն ու զարգացմանը հասնելու նպատակով:

«Խոսքը գնում է Եվրոպայի շուրջ բարեկեցության գոտի ձևավորելու մասին»,- նշել է հանձնակատարը:

Համաժողովն իր շուրջն էր համախմբել Արևելյան գործընկերության երկրների ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին: Քննարկումների հիմքում էր եվրոպական արժեքների ինտեգրացումը, տնտեսական զարգացումն ու Արևելյան գործընկերության դերը:

«Եվրոպական ինտեգրացումը տեղի է ունենում բազմաթիվ նորմերի ու չափանիշների ընդունմամբ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, ուստի լավագույն ճանապարհը հետևողական և մշտական աշխատանքն է, որը կմոտեցնի տնտեսությունն ու հանրությանը Եվրոպային»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Վերջինս գոհունակություն հայտնեց այսօր Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների զարգացման ընթացքից՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանը հրաժարվել է DCFTA առևտրային համաձայնագրի ստորագրումից, կողմերին հաջողվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հասնել ընդհանուր հայտարարի ու կնքել պայմանագիր: Նա Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ու գործող իշխանությանը՝ ընդգծելով Եվրոպայի պատրաստակամությունը օժանդակելու հետագա բարեփոխումների ընթացքին:

Վերլուծաբան Ջոնաթան Կացը վստահ է, որ Հայաստանի եվրաինտեգրումը հնարավոր է:

«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ: Չնայած պայմանագիրը Ասոցիացման համաձայնագիր չէ, սակայն Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես գործընկեր, իսկ Հայաստանը Եվրամիությանը՝ որպես քաղաքական և տնտեսական ուղեգիծ»,- հայտնել է Կացը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930