Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, գործով կա անձ, որն իր դեմ ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2019 12:25
datavor

Ինչպես հայտնի է, կաշառքի գործով օրերս կալանավորվեցին Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանն ու փաստաբան Վահագն Դանիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավոր Գագիկ Հեբոյանը եւս հայտնել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ վերցրած գումարը ոչ թե եղել է կաշառք, այլ իր պարտքն են վերադարձրել:

Սակայն նկատենք, որ մինչ դատավոր Հեբոյանը եւ փաստաբանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, գործով կա անձ, որը դատավոր Գագիկ Հեբոյանի դեմ ցուցմունք է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ցուցմունք տվող անձը եղել է Բենիկ Հարությունյանը:

Ավելին` նրա ցուցմունքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել. նա լսել է, թե Գագիկ Հեբոյանը իրենից քաղաքացիական գործով կաշառք է ուզել: Գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի: Այս գործի շրջանակներում էր հենց, ըստ նախաքննական մարմնի, դատավորը, իբր, կաշառք վերցրել»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930