Բաթումում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առավոտյան մրցահերթում մրցահարթակը տրամադրվել էր տղամարդկանց 102 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ՝ Սամվել Գասպարյանը եւ Արսեն Մարտիրոսյանը:
Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում ոչ այնքան հաջող հանդես գալուց հետո երկու արծաթե մեդալ նվաճեց նախ հրում վարժությունում՝ 209 կգ, ապա նաեւ երկամարտում՝ 377 կգ:
Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 (168+200) կիլոգրամով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ