Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ:
ՀՀ ԱԱԾ-ն Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ-ն իրականացրել էր օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո Արսեն Դավթյանը բերման էր ենթարկվել։