Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել փոքր, տեղական հեռարձակողների համար․ «Փաստ»

Ապրիլ 13,2019 11:50
boris navasardyan

Օրերս Ազգային ժողովում ներկայացվել էր հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ամփոփումը: Մասնավորապես, խոսվել էր այն մասին, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է, թերի, և այդ պատճառով երբեմն շատ դժվար է լինում արձագանքել հեռուստառադիոոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Ոլորտում առկա մի քանի խնդրի մասին «Փաստը» զրուցեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

-Նորություն չէ, որ մարզային շատ հեռուստաընկերություններ փակման եզրին են: Սա փաստորեն ևս օրենքի բա՞ցն է:

-Այսօր Հայաստանի ամեն մարզում թվային նշանով հնարավորություն ունի հեռարձակվել միայն մեկ հեռուստաընկերություն: Սա բերում է ոլորտի մենաշնորհացմանը և ազատ ու արդար մրցակցության բացառմանը: Եթե մրցույթներն անցկացվեն նույն կարգով, ինչպես տասը տարի առաջ, ապա այդ խնդիրը չի լուծվելու, և մի քանի հեռուստաընկերություններ, որոնք մեծ դժվարություններով շարունակում են ապահովել իրենց համապատասխան բովանդակությամբ լսարանը, բայց միայն անալոգային ազդանշանով են աշխատում, կամաց-կամաց կանգնելու են փակվելու վտանգի առաջ:

Այդ խնդիրը վաղուց է պահանջում իր լուծումը: Ամեն անգամ օրենսդրական փոփոխություններով երկարաձգելով անալոգային ազդանշան արձակելու իրենց իրավունքը՝ ընդամենը ժամանակային առումով հեռացնում ենք խնդրի լուծումը, բայց վերջնական, սկզբունքային լուծում չենք տալիս:

Քանի դեռ փոքր և միջին բիզնեսը ներկայացնող ընկերությունները այդ ցուցակում են, դա խնդիր է ոչ միայն իրենց լսարանի, այլև այն քաղաքականության համար, որը Հայաստանում վաղուց հռչակված է, այն է՝ նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Փաստորեն հեռարձակման ոլորտը այս քաղաքականությունից դուրս է մնում: Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել փոքր, տեղական ընկերությունների համար՝ լինեն դրանք մարզային, թե համայնքային, ազատական կարգավորումներ մտցնել, որպեսզի իրենք կարողանան և՛ պահպանել իրենց գործունեությունը, և՛ նոր ընկերությունները կարողանան մտնել շուկա: Այսօրվա պայմաններում վերգետնյա հեռարձակում իրականացնող որևէ նոր ընկերության մուտքը շուկա բացառվում է:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930