Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1 մլն դրամ՝ Քաղաքացու օրվա համար․ Բալասանյանը փորձում է ցույց տալ՝ իրենք էլ են «սպիտակների դաշտից»․ «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2019 11:10

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանին 1 մլն դրամ է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար: Նախահաշվի համաձայն` 500 հազար դրամ ծախսվելու է հրավառության, 250 հազար դրամ` հյուրասիրության, եւ նույնքան` արհեստների, արվեստների փառատոնի էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերի համար: Գյումրու համար նման ծախսը, թերեւս, շատ մեծ է, եթե հաշվի առնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքն առաջինն է սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակով:

Բայց, մյուս կողմից, Գյումրու իշխանությունների նման պահվածքը պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Գյումրի այցի ժամանակ բավականին կոշտ խոսքերով նախատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին քաղաքի փողոցների անմխիթար վիճակի համար: Ու հիմա քաղաքապետ Բալասանյանը ավագանիում իր ՀՀԿ-ական մեծամասնության հետ փորձում է այսկերպ սիրաշահել Փաշինյանի իշխանություններին` ցույց տալով, թե իրենք էլ են «սպիտակների դաշտից»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930