Ներկայիս իշխանության ընդդիմախոսները կարծես հատուկ ընտրում են այնպիսի թեմաներ, որտեղ քննադատելու նյութ առանձնապես չկա: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ թեմաներ, որտեղ այդ նյութը, կարելի է ասել, անսպառ է՝ սկսած վարչապետի հաճախ նկատելի անհավասարակշիռ, անզուսպ, բռնկուն կեցվածքից:
Կառավարության եւ Ազգային ժողովի գործողություններում կան ոչ կոմպետենտության դրսեւորումներ, կան չմտածված, հապճեպ որոշումներ, կա նաեւ հակառակը՝ անհասկանալի դանդաղկոտություն: Իշխանությունների նախաձեռնությունները պետք է խիստ քննադատական աչքով քննարկվեն, շտկվեն, «հասունացվեն» եւ այլն: Եվ շատ ցանկալի է, որ դա արվի հանգիստ, կառուցողական մթնոլորտում՝ առանց Փաշինյանի «ֆանատների» զայրացած կամ հակառակը՝ հրճվալից բացականչությունների:
Բայց բաներ կան, որտեղ քննադատությունն, իմ կարծիքով, անհիմն է: Դա, նախեւառաջ, Արցախի հարցն է: Ընդ որում, այդ հարցում ընդդիմադիրները երկու իրար հակասող թեզ են առաջ քաշում՝ ավանդական «ծախում է», «պարտվողական է», «կապիտուլյացիայի կողմնակից է» մեղադրանքները եւ, մյուս կողմից, փոքր-ինչ ավելի թարմ՝ «ոչինչ չի անում» կշտամբանքը: Ինձ թվում է, իշխանությունն այս հարցում ճիշտ է վարվում՝ խաղաղության օրակարգն առաջ տանելով եւ ակնկալելով երեք կողմերի՝ հայաստանյան, արցախյան եւ ադբեջանական հասարակությունների աջակցությունը: Մյուս կողմից էլ՝ առանձնապես հույս չի դնում Ալիեւի «խաղաղասիրության» վրա՝ հոգեբանորեն պատրաստ լինելով Ադրբեջանի հերթական ագրեսիային:
Մյուս հարցը շատ ավելի երկրորդական է, բայց, չգիտես ինչու, բարձրացել է համազգային խնդրի մակարդակի՝ սեռական փոքրամասնությունները: Կարծես թե բոլորը համաձայն են, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները եւ անվտանգությունը պետք է պաշտպանվի: Բայց դա տեսականորեն ընդունելով՝ մեր հասարակության, ինչպես ասաջ էին ասում, «կղերա-ֆեոդալական» մասն ինչ-որ վերապահում ունի, իսկ այդ «վերապահումից», «բայց»-ից 3-4 նախադասություն հետո հնչում են «վառելու» կոչերը:
Կարդացեք նաև
Այս հարցում նույնիսկ մտածող, ադեկվատ մարդկանց մեջ ինչ-որ վախ է մտել՝ կարո՞ղ է ինձ հանկարծ «նրանց» պաշտպանի շարքերը դասեն: Եվ այստեղից էլ վեճ է առաջանում՝ ով է հրավիրել ԱԺ, ով չի հրավիրել, ով է ձայնի իրավունք տվել եւ այլն: Հրավիրել եք, լավ եք արել, խոսել է, լավ է արել: Այս հարցում իշխանությունների քննադատությունը, կարծում եմ, ոչ մի հիմք չունի:
…Ի դեպ, Փաշինյանը ճիշտ է վարվել, որ Ստրասբուրգում չի անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Սեփական ցավի մասին պետք չէ ամեն օր խոսել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչպես 29 տարի առաջ, այնպես էլ հիմա կառավարության եւ Ազգային ժողովի (Գերագույն խորհրդի 1990-1995թթ.) «գործողություններում կան ոչ կոմպետենտության դրսեւորումներ, կան չմտածված, հապճեպ որոշումներ»:
Գերագույն խորհրդի (1990-1995թթ.) պատգամավորները եւ կառավարության անդամները չհասկացան թե ի՞նչ է նշանակում «Мы, Республика Беларусь, Российская Федерация (РСФСР), Украина как государства – УЧРЕДИТЕЛИ Союза ССР, подписавшие Союзный Договор 1922 года, далее именуемые Высокими Договаривающимися Сторонами, констатируем, что Союз ССР как субъект международного права и геополитическая реальность, ПРЕКРАЩАЕТ свое существование.» «СОГЛАШЕНИЕ от 8 декабря 1991 года»: Վրաստանը եւ Բալթյան հանրապետությունները հասկացան իսկ Լեւոնն ու լեւոնովցիները՝ ոչ: Հնարավոր է լեւոնովցիները չգիտեին, թե ինչ է պետական անկախությունը: 29 տարի սովորում էին, սովորում էին եւ սովորում են:
Այժմ էլ կառավարության ու Ազգային ժողովի մատղաշ անդամները 29 տարի պիտի սովորե՞ն, սովորե՞ն ու սովորե՞ն՝ թե ինչպես պետություն ղեկավարեն:
Էլ խելքը գլխին մարդ չի՞ մնացել հանրապետությունում:
«Անձնական» ցա՞ւ… Երեւի ոչ օսմանցիները ոչ ալ քեմալական թուրքերը Իջեւանի կողմերը չկային, երբեք: (Միայն ազերի թուրքերը, սակայն այդ ալ 1895-1923էն բաւական ետք, արցախեան պատերազմի ընթացքին, բայց արդէն – նոյն տարածքաշրջանում – հայոց ցեղասպանութեան հարց չկար, այլ դէմ առ դէմ առճակատում: )
Եթէ հայկական պետութիւնը կը ներկայացնէ նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերը, անոր գերագոյն ղեկավարը, Ապրիլ ամսուայ ընթացքին, չի կրնար խօսիլ միջազգային քաղաքական այդպիսի ֆորոմի մը մէջ, առանց ոչ մի բառ շշնջալու Մեծ Եղեռնի մասին: Մինչ դասական Սփիւռքը այդքան ճիգեր կը թափէ, այսքան տարիներէ ի վեր, օտար պետութիւններու մօտ վառ պահելու համար Հայ Դատը: (Հսկայական աշխատանք մը որմէ, ի դէպ, կ’օգտուի նաեւ Հայաստանը… Երբ որ դա իր գործին կու գայ…)
Հա, բայց հասկնալի է, ժամանակ չկար, մարդը պէտք է որ նորէն երկարօրէն – եւ այլ ալ՝ ինչ տպաւորիչ շարժուձեւերով – վերյիշէր Քայլարայական Շարժումը: Զորս ոչ միայն աւելի կարեւոր է քան թէ արցախեան յաղթանակը, այլ նաեւ Հայոց Ցեղասպանութեան մարտիրոսների տարրական յիշատակումը:
«Ամէն օր»ի հարց չկայ. մենք ալ, հակառակ որոշ ծաղրական կարծիքի մը, ամէն օր չենք յիշեր Մեծ Եղեռնի մեր իրօք անձնական նահատակները, սակայն տարին մէկ ամիս, վստահաբար: Եւ դա շատ չէ, երբ որ դեռ Ցեղասպանութեան պատասխանատուն կ’ուրանայ Ոճիրը: Նաեւ, տիրապետողը այլեւս ցաւն ու սուգը չեն, այլ պայքարի ոգին, Արդարութեան ձգտումը:
Մեծ յուզումով պիտի դիտենք սակայն դէպի Ծիծեռնակաբերդ տողանցքը, Հայաստանի Վարչապետի գլխաւորութեամբ: Լաւ կը ստացուի հաստատ, քալել սիրող մարդ է: Միայն թէ յանկարծ սելֆի մը չառնէ Յաւերժական Բոցին առջեւ, կարող է չդիմանայ, դիզուած ծաղիկներու ֆոնին:
Պ-ն Աբրահամյան, խոսք չունեմ, չափազա՜նց լավ եք տիրապետում լրագրողական գործին՝ արևմուտքին հատուկ ձեր նյութը հետաքրքիր դարձնելու համար համեմում եք կռվախնձորով։ Լավ չէ՛, մանավանդ ,որ բոլորովին կապ չեմ տեսնում վերոհիշյալի և վերջին հետգրության 2 նախադասությունների միջև։
Թույլ տվեք չհամաձայնել ձեր այն մտքի հետ, որ ցեղասպանության հարցը միայն մեր անձնական ցավն է, դա համամարդկային պրոբլեմ է և բոլորովին պատահական չէ , որ Իտալիայի պարլամենտը մի քանի օր առաջ անդրադարձավ այդ հարցին, Ֆրանսիան ապրիլի 24 հայտարարեց անմեղ զոհերի հիշատակի օր, կամ աշխարհը այս օրերին հիշում է Ռուանդայի ցեղասպանության 25 րդ տարելիցը, դա ամեն իրեն հարգող հայի պարտքն է խոսել և մարդկությանը հիշեցնել այդ ցավի մասին անգամ 200 տարի հետո, առավել ևս Հայաստանի հանրապետության վարչապետը. Սակայն հավատում եմ , որ դա այդ այն հարցն է որը երբևէ ետին պլան չի մնա անկախ այն բանից ով կլինի այս երկրի վարչապետը
Ես ոչ նեղացած եմ, ոչ «բարկացած» եմ (վերջապէս, ամէն մարդ Վարչապետ չէ, որ կարենայ յանձնուիլ այդպիսի նախնական զգացումներու)՝ Ցեղասպանութեան մասին վերեւի Խմբագրականի եզրափակումով:
Սակայն նաեւ, բնաւ չեմ զարմացած:
Սկիզբէն ի վեր գիտէինք որ կայ այս խնդիրը: Հայաստանի մէջ, շատերի մօտ, խորունկ եւ հաւանաբար անդարմանելի անհասկացողութիւն մը կայ՝ Մեծ Եղեռնի կապակցութեամբ: Անոր մասին արտայայտութիւններուն մէջ կ’արտացոլայ որոշ անտարբերութիւն մը, մինչեւ իսկ երբեմն անզգամութիւն, հեգնանք կամ արհամարհանք դասական Սփիւռքի նկատմամբ, յատկապէս այս – էական – նիւթին մէջ: Առաջին Նախագահը լաւագոյն խօսնակն է հայաստանեան այս կեցուածքին: Բացի շա՜տ սկիզբները, երբ որ ան դեռ կենսական կարիքը ունէր Սփիւռքին, ան շուտով գոյնը ցոյց տուեց, եւ միշտ ել այդպէս էր. սակայն Հարիւրամեակի առիթով իր յօդուածը գլուխ-գործոց մըն էր, ամէն բան լաւապէս բացայայտեց, այս ուղղութեամբ (իսկ timing-ն ալ իր ծանօթ փափկանկատութիւն արդիւնքն էր անշուշտ…)
Այս իրականութիւնը որոշ չափով բնական է: Հայաստանը պատանդն է Թուրքիոյ: Նաեւ՝ իր ձգտումները դէպի Արեւմուտք անխուսափելիօրէն կ’անցնին Թուրքիայէն: Վրան ալ կայ դեռ Սովետի անջնջելի ժառանգ մը: Ես ու շատերս համակերպած ենք ուրեմն այս կացութեան, եւս:
Սակայն խանգարիչը այն է որ ակնյայտօրէն դատարկ ձեւակերպութիւններով, աւելի յստակօրէն՝ շահագրգռուած կեղծաւորութեամբ, պարբերաբար ջանքեր կը թափուին արեւմտահայութեան ծախելու այն պատրանքը թէ չէ, այդպէս չի՜, այդ ինչ խօսք է, Մէկ Ազգ-Մէկ ժողովուրդ- Մէկ Պետութիւն, Մէկ Ցա՛ւ, եւայլն. Այս միտումնաւոր խաբկանքը սկսաւ հենց Անկախութեան յայտարարութեամբ իսկ, եւ մերթ ընդ մերթ շարունակուեցաւ: Մինչեւ այսօր իսկ, փաստօրէն, ոմանք չեն հաշտուած որդեգրուած Օրհներգին հետ, զարմանալի է որ դեռ չեն խօսում զինանշանն ու դրօշակն ալ փոխելու մասին…
Ահա պատասխանս, Հարիւրամեակի առիթով Առաջին Նախագահի վերոնշեալ գլուխ-գործոցին՝
https://haytougchamlian.blog/առաջին-նախագահին-վերջին-սխալները/
« Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ » ՝
http://www.ilur.am/news/view/42876.html
Ա Սեռական շեղումներով մարդկանց սադրանքը ի հայտ է գալու ամեն անգամ, երբ իշխանությունը այց է կատարելու Մերձավոր Արեւմուտք, սա իշխանությանը վարկաբեկելու միջոց է Մերձավոր Արեւմուտքի առաջ եւ եթե մեր շեղվածների մեջ ազգայինը ստորադասվում է ինչ որ բարդույթային կամ փողային շահերին, ուրեմն սրանք դրսից կառավարվող երեւույթ են եւ ամեն դրսից կառավարվող երեւույթ ազգադավ երեւույթ է՝ լինի սեռական շեղված թե քաղաքական շեղված, դրանցով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի՝ կամ գալիս ես մեղանչում ես, որ ուրիշի համար ես աշխատել, դիմում ես գրում ու դուրս գալիս պետական պաշտոնից, կամ էլ նոր օրենք ենք ընդունում եւ ով դուրս չի եկել պետական պաշտոնից ու շարունակում է ծառայել ուրիշներին, սրանց դատի տալ ու նստացնել նոր օրենքով: Բ Արցախի հարցը մեր՝ հայերիս մեջ լուծված խնդիր է, իսկ եթե ուզում ենք դուր գալ նաեւ Մերձավոր ու Հեռավոր Արեւմուտքներին , ի՞նչն է խանգարում միջազգային դատարաններում այդ հարցը բարձրացնել, սա չի նշանակում, թե պետք է ենթարկվենք դրանց որոշումներին, պարզապես հստակություն կմտցնենք մեր հարաբերությունների միջեւ: Իսկ եթե արցախցիները որոշում կայացնեն խզել իրենց ճակատագիրը մնացյալ հայության ճակատագրից, սա կլինի մնացյալ հայության ու արցախահայության՝ բաժանիր որ տիրես սկզբունքի արտահայտումը, վաղը Արցախի հանրապետությունից հետո կունենանք Գավառի հանրապետություն, Շիրակի հանրապետություն ու լիքը նման հանրապետություններ, այսինքն՝ սա կլինի մեր պետականության վերջը: Գ Ցեղասպանությունը՝ սա միայն մեր խնդիրը չէ, քանի որ մենք դա ապրել ենք, մենք պետք է աշխարհում առաջամարտիկը լինենք, որ թույլ չտանք, որ նման անմարդկային երեւույթ կրկնվի ցանկացած այլ ազգի ու ժողովրդի հետ, ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ եւ ոչ թե խղճմտանք հայցող ժողովուրդ: Դ Եւ վերջապես, ունենք լիքը խելոք մասնագետներ, եթե նույնիսկ կառավարության խելքը չի հերիքում ձեզ լսել, ձեր ռազմադաշտը պետք է լինի կառավարական ընդունարանները եւ նստեք այնտեղ այնքան, մինչեւ ձեզ կընդունեն ու կլսեն եւ եթե առաջին անգամ արդյունք չտվեց, տասնմեկերորդ անգամ հաստատ արդյունք կլինի, ստեղ էլ է խելք պետք: