Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ, այսօր Շիրակի մարզում հաշվառված ավտոմեքենաների թիվը 46 հազար 631-ն է, որից 25 հազար 838-ը Գյումրիում։
«Պատկերացնում եք՝ սա ինչ թիվ է Գյումրի քաղաքի համար, 26 հազար մեքենան մեր էս փոքրիկ քաղաքում ու նեղ փողոցներում, չհաշված աջ ղեկ, ձախ ղեկ, ինչ ասես կա էսօր, ու այդ բոլորն էս պայմաններում շահագործվում են։ Ուզում եմ հաշվի առնեք նաև այն հանգամանքը, որ չունենք էսօր արագընթաց փողոցներ կամ ճանապարհներ, որտեղ այդ մեքենաները կարողանան իրենց լիարժեք տեսքն ու ձևը ցուցադրեն»,- ասաց փոխոստիկանապետը՝ Շիրակի մարզպետարանում ճանապարհային ոստիկանության աշխատանքը քննարկելիս։
Մասնակիցներից մեկը, լսելով թիվը, կատակեց, թե ֆայտոններն էլ եք հետը հաշվել, որին փոխոստիկանապետը պատասխանեց․ «Ֆայտոնները չենք հաշվել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ