Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը տարբեր փուլերում պարտություն կրած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից երեքի մրցակիցները մտել են եզրափակիչ, հետեւաբար, նրանք սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել: Նրանք են՝ 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 77 կգ՝ Արսեն Ջուլֆալակյանը եւ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ