Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորները հեղափոխության օրերին ինչպես են գաղտնի գնել թմբուկները եւ տեղափոխել հանրահավաքի վայր (Ֆոտոշարք)

Ապրիլ 12,2019 21:21

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը եւ Արփի Դավոյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմում են, թե ինչպես են հեղափոխության օրերին գաղտնի գնացել թմբուկներ գնելու ու իրադարձությունների վայր տեղափոխելու: Նրանց այդ քայլն այսօր դարձել է կոմիքսի թեմա: Այսօր «Զանգակ» գրախանութում, որտեղ տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքի շնորհանդեսը, պատգամավորները նվեր ստացան իրենց թմբուկների կոմիքս նկարը:

Ասում են՝ իրենցից մեծ թմբուկները, Ռայկոմ թաղամասից ոտքով են տարել մինչեւ քաղաքապետարան, քանի որ ճանապարհները փակ է եղել: Նրանց խոսքով, ռիսկի են գնացել, քանի որ ոստիկանության նշանակետի տակ են եղել: Ներկայանալիս էլ կատակեցին՝ «պոտենցիալ քաղբանտարկյալներ, ներկայիս պատգամավորներ»:

Մանրամասները տեսանյութում

Գիրքը պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին: Գրքում  գործող կերպարների՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ այլոց հետ զրույցներ  են՝ գործողությունների ընթացքում արված ուղիղ հեռարձակումների հիման վրա։ Գիրքը մի քանի հատորանի է: Առաջին հատորում ամփոփված են մինչեւ ապրիլի 16-ի իրադարձությունները:

Միջոցառմանը ներկա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով, կարեւոր է, որ գրքում իրադարձությունները սկսվում են 2008 թվականից, այսինքն, ըստ պարոն Հակոբյանի, հեղափոխությունը սկսվել է 2008-ի մարտից:

Մանրամասները տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930