Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թլիկ գյուղում դեղին ջուր են օգտագործում (տեսանյութ)

Ապրիլ 12,2019 19:30

Արագածոտնի մարզի սահմանամերձ  եզդիաբնակ Թլիկ գյուղում ջրի խնդիրը այդպես էլ չի լուծվում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչ Ալիկ Մստոյանը 90-ականներից ջրի խնդիր ունեն: «Հիմա այս ջուրը Արփաչայից պոմպով մղում ենք վերեւ, որպեսզի կարողանանք օգտագործել»,- ասաց մեր զրուցակիցը՝ ցույց տալով տարաներում լցված դեղնավուն ջուրը, որն  օգտագործում են լվացվելու, լողանալու, կենդանիների համար:  Ինչ վերաբերում է խմելու ջրին, այն գնում են:

Ալիկ Մստոյանը հավելեց, որ գյուղ է այցելել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որին տեղեկացրել են ջրի՝ անլուծելի թվացող խնդրին: Ասաց նաեւ, որ համայնքի ղեկավարն ու գյուղացիները քանիցս հարցը բարձրացրել են, բայց սայլը տեղից չի շարժվել:

Aravot.am-ի հետ զրուցած թլիկցիներն առաջարկում են ջրի հարցը հետեւյալ կերպ լուծել՝ կամ բերել հարեւան գյուղից, կամ շահագործել 80-ականներից եղած արտեզյան ջրհորներից մեկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930