Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ նաեւ կանանց պայքարի մասնակից, 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, որը մեդալի հավակնորդներից մեկն էր: Սակայն նա առողջության հետ կապված թեթեւ խնդիր ուներ եւ այդ պատճառով չկարողացավ իրեն դրսեւորել լիովին: Պոկում վարժությունում 105 կգ-ին երկու անհաջող փորձից հետո Տաթեւը միայն վերջին մոտեցումով կարողացավ սանձել պատվիրված քաշը, ինչն էլ նրան փոքր բրոնզ բերեց:
Տաթեւը մեկ հաջողված փորձ ունեցավ նաեւ հրում վարժությունում: 125 կգ ծանրաձողը բարձրացնելուց հետո, նա երկու անգամ չկարողացավ ֆիքսել 130 կիլոգրամը եւ երկամարտի 230 կգ-ով բավարարվեց 4-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ