Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանն այցելել էր Պարարվեստի պետական քոլեջ:
Առաջին տիկնոջ համար այնտեղ ներկայացում էին պատրաստել: Այն դիտելուց հետո նա արձագանքեց՝ «Հոգիս լցրեցիք գեղեցկությամբ, շատ շնորհակալ եմ»: Նա ասաց, որ մեկ տարի առաջ ինչպես խոստացել էր, նորից եկել է ու այսօր հավաստիացավ, որ այս մեկ տարվա ընթացքում ավելի են հմտացել:
Դրանից հետո տիկին Սարգսյանը նախագահի անունից մի հուզիչ անակնկալ նվեր մատուցեց քոլեջի երկու լավագույն սաներիn: Նրանցից մեկը պարարվեստի դպրոցի լավագույն պարուհին էր՝ Նարե Մարկոսյանը, մյուսը՝ Րաֆֆի Գալստյանը: Իսկ մրցանակն էր այցելություն Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոն: Ակնհայտ էր, որ մրցանակն իսկապես անակնկալ էր նրանց համար, Նարե Մարկոսյանը նույնիսկ հուզվեց:
Կարդացեք նաև
Նունե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այնտեղ այս երկու երիտասարդները՝ Րաֆֆին եւ Նարեն կտեսնեն բեմադրություններ, կմասնակցեն փորձերի, կծանոթանան պարողների հետ եւ պարի գաղտնիքների հետ: Պարողների աշխարհում Մեծ թատրոնը երազանքի պես մի բան է, մենք ուզեցինք նրանց երազանքն ի կատար ածել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ