Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Առանց հիմքի, մեղադրենք ինչ-որ կառույցների, ընդհուպ մինչեւ նախագահների, մի նպատակ է հետապնդում՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները»

Ապրիլ 12,2019 17:38

«27-ի հետ կապված, որպես մեղադրանք, ես միշտ հնչեցրել եմ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ այն մասով, որ երբեւիցե մեզ համար հասկանալի չի եղել պարոն Ռոբերտ Քոչարյանի եւ պարոն Նաիրի Հունանյանի՝ այդ օրը հանդիպման ե՜ւ դրդապատճառը ե՜ւ քննարկված նյութը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով, ինքը կցանկանար, որպեսզի այդ հանգամանքի ուսումնասիրությունը դառնա հոկտեմբերի 27-ի բացահայտման թեմա. «Բայց, որ առանց հիմքի, մեղադրենք ինչ-որ կառույցների կամ ինչ-որ երկրների, ընդհուպ մինչեւ նախագահների, դա պարզապես սուտ է եւ մի նպատակ է հետապնդում՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա, որը, պարզապես, չի ստացվի: Չի ստացվի այն պարզ պատճառով, որ մեր երկիրը շատ լավ հասկանում է անվտանգության առումով դրա կարեւորությունը: Այս պահին որեւէ հիմք գոյություն չունի որեւէ մեկի կողմից՝ նման անհեթեթ եզրակացություն անելու համար»:

Անդրանիկ Քոչարյանը հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին՝ ի՞նչ ես խոսել Նաիրի Հունանյանի հետ, ապա ասում. «Այդպիսի հանդիպումները չեն կարող տեղի ունենալ, դրանք կամ լինում են երրորդ մասնակցի ներկայությամբ կամ՝ անվտանգության բացառիկ միջոցառումների շրջանակներում»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այդ երկու բաղադրիչը չի եղել եւ, բնականաբար, այդ հարցադրումները լինելու են. «Եվ այստեղ արտաքին հետք վերագրել մարդկանց, որոնք այդ հայտարարությունը չեն արել, մեկ միտում եմ տեսնում՝ պաշտպանվել այդ հնչեղ անունների հետեւում»:

Հարցին, թե այս պահին կա՞ն նոր հանգամանքներ կամ տեսնո՞ւմ է նոր հանգամանքներ հոկտեմբերի 27-ի գործը բացելու, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակից հետո ուսումնասիրություն կկատարվի՞, պարոն Քոչարյանն ասաց՝ ես կարծում եմ, որ մեր հատուկ ծառայությունները ուսումնասիրություններ միշտ պետք է անեն. «Ինչի համար, որպեսզի ստանան այն տեղեկատվությունը կամ աղբյուրը, որպեսզի կարողանան գործընթացը տեղից շարժել: Բայց այս պահի դրությամբ, ես որեւէ նման տեղեկատվության չեմ տիրապետում եւ տիրապետելու դեպքում դա պետք է մեր համապատասխան մարմինների աշխատանքի հիմքում արդեն լինի, որն անխուսափելի կլինի: Որովհետեւ պետության համար կան կարեւորագույն բացահայտելու խնդիրներ, որոնցից մեկը հոկտեմբերի 27-ն է»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Մարտի 1-ի գործով էլ որեւէ մեկը չէր հավատում, որ հնարավոր կլինի հասնել ոչ միայն բացահայտումների, այլ՝ ներկայացնել մեղադրանքներ, բայց Մարտի 1-ի գործն արդեն ընթացքի մեջ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Պատճառներն անհիմն են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու:ՀՀ ՊՆ նախկին նախարարն անձամբ է ցուցում տվել, որ առանց ՀՀ նախագահի հրամանի զորքը հանեց անմեղ ժողովրդի դեմ :Դա հիմք է հանդիսանում որ տեղի էր ունեցել նախորոք,տարբեր մարդկանց հետ համաձայնության գալով, Նաիրիի գործողությոններից հետո,երկրում սկսել պետական հեղաշրջում:Բայց ԱԱԾ-ի պետը այն կասեցնում է հանուն երկրի անվտանգության:Ասֆալտին փռեք նախկին նախարար Վաղարշակ Հրությունյանին եվ նա կպատմի ամեն ինչ, քանի որ նրանից էր սկսվելու նախորոք պայմանավորված պետական հեղաշրջումը:
    1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը որպես գերագույն հրամանատար,այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930