Նախագահի կինը՝ Նունե Սարգսյանն այսօր այցելել էր Պարարվեստի պետական քոլեջ: Նա եկել էր հարսի եւ թոռան հետ:
Քոլեջի մուտքի մոտ թե ինչպես դիմավորեցին նախագահի ընտանիքի անդամներին, մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Քոլեջի սաներից մեկը՝ մի տղա, գեղեցիկ խոնարհումով ծաղկեփունջ նվիրեց տիկին Սարգսյանին, իսկ մի աղջիկ, որպես խորհրդանիշ, կարապ նվիրեց Արմեն Սարգսյանի թոռնուհուն: Ի պատասխան՝ նախագահի կինն ասաց՝ «պաչիկ» ու համբուրեց երեխաներին:
Պարարվեստի պետական քոլեջում նախագահի տիկնոջ համար մի փոքրիկ ներկայացում էին պատրաստել, նա սիրով ըմբոշխնեց այն:
Նունե Սարգսյանը մի քանի ամիս առաջ այցելել էր Պարարվեստի պետական քոլեջ եւ խոստացել, որ կօգնի: Այսօր նախագահի հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է քոլեջի երկու դասասենյակների հատակը: Առաջին տիկինը շրջեց վերանորոգված սենյակներում, իսկ ներկայացումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Նունե Սարգսյանը հուզիչ անակնկալ էր պատրաստել Պարարվեստի պետական քոլեջի երկու լավագույն սաների համար:
Մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ