Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է

Ապրիլ 12,2019 16:13
Dataxazutyun

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ.Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել:

Նման որոշման կայացնելիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը:

 

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930