Ucom ընկերությունն առաջարկում է իր հեռուստատեսային ցանցում դիտել 2019թ․ գարնան ամենասպասված՝ «Գահերի խաղը» սկանդալային հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը՝ կարևորելով հայաստանյան հեռուստադիտողին աշխարհի մեդիա-նորույթները ճիշտ ժամանակին և առաջինը հրամցնելու գործոնը։
Որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով:
«Ucom-ը նաև առաջին հայաստանյան ընկերությունն էր, որը Discovery, National Geographic, MTV, Fashion TV և այլ մեծանուն հեռուստամեդիա ընտանիքների ալիքները պաշտոնապես ներկայացրեց իր ցանցում։ Այսօր Ucom-ը հանդիսանում է Discovery Communications թիմի առաջատար գործընկերը և Viasat հեռուստաալիքների ընտանիքի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Վստահ եմ՝ մեր հեռուստասերները մեծագույն հաճույքով կմիանան ամբողջ աշխարհի կինոմաններին և FOX հեռուստաալիքով կդիտեն տարվա ամենասպասված հեռուստաբովանդակությունը։ Վալիերեն լեզվով ասած՝ Valar līs emagon Ucom [Բոլորը պետք է ունենան Ucom] «Գահերի խաղը» բարձր որակով դիտելու համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ Ucom-ի հեռուստադիտողները կվայելեն «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին մասի պրեմիերան FOX-ի եթերում ապրիլի 15-ին, ժամը 23։00-ին։