«Ռազմինֆո» – Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Այս տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիևը։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաև այս զինծառայողի լուսանկարները։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որևէ հայտարարություն չի արել։
Կարդացեք նաև
Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։ Իսկ 2019թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հայտնի դարձած կորուստների մասին կարող եք կարդալ այստեղ։