Բաթումի պարեկային ոստիկանությունը ձերբակալել է 28-ամյա Ադրբեջանի քաղաքացու՝ պայթյունի սպառնալիքի կեղծ ահազանգի համար: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Ըստ քննության՝ մեղադրյալը մարտի 31-ին զանգահարել է 112 ծառայություն և հայտարարել, որ Բաթումի «Շերատոն» հյուրանոցի խաղատանը պայթուցիկ սարք է մոնտաժված: Պարզվել է, որ զանգն իրականացնելիս ինքը՝ զանգահարողը, եղել է խաղատանը:
Զանգի պատճառով ոստիկանությունը հյուրատանը տարհանում է իրականացրել: Մի քանի ժամով հյուրատունն ու խաղատունը փակվել են, այնտեղ աշխատել են սակրավորները, մոբիլիզացվել է ոստիկանությունն ու բուժանձնակազմը: Հյուրանոցը բնականոն աշխատանքը վերականգնվել է միայն ստուգումների ավարտից հետո, երբ պարզվել է, որ որևէ պայթուցիկ սարք տեղադրված չէ:
Մեղքն ապացուցվելու դեպքում ձերբակալվածին սպասվում է 5-7 տարվա ազատազրկում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ