Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Հայհոյախառն արտահայտությունները սկսեցին այն պահին, երբ ինչ-որ մեկը փորձեց այլ կարծիք արտահայտել. «Փաստ»

Ապրիլ 12,2019 12:45
Karine Nalchajyan

Թվում է, թե հասարակության որոշ անդամներ հայհոյանքներից, վիրավորանքներից այն կողմ ոչինչ չեն ասում: Սա առավել ցայտուն է դարձել վերջին՝ հետհեղափոխական շրջանում, հեղափոխություն, որի ողջ ընթացքում դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սիրո և հանդուրժողականության կոչ էր անում:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ բավական հետաքրքիր կլիներ փոքրիկ հետազոտություն իրականացնել՝ սոցցանցերում խոսքը, արտահայտություններն ուսումնասիրելու համար:

«Եթե վերջին մեկ տարին համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, ակնհայտորեն տարբերություն կտեսնենք: Նույնիսկ հատուկ հետազոտություններ պետք չեն դա հասկանալու համար: Մինչ այս հեղափոխությունը կար դժգոհների մի հսկայական բանակ, վերջում նույնիսկ ատելության հասնող պոռթկումների հանդիպեցինք: Մարդիկ միակամ էին, բարիկադի մի կողմում, նույն կերպ էին մտածում: Իհարկե, կային նաև հակադարձ կարծիքներ: Բայց կարծիքների բախումներն այսպիսի գռեհկության, չարության արտահայտություն չէին գտնում, դա փաստ է:

Հեղափոխության հետ կապված մի պահ եղավ, երբ էյֆորիկ ֆոնի վրա պահպանվեց միակամությունը: Ամբողջ շարժումն ուներ այդ միակամությունը՝ դրական էմոցիաների, արթնացող հույսի ֆոնի վրա: Մարդիկ շատ կարևոր բան անելու զգացողությամբ միակամ էին դարձել: Այդ ժամանակ չկային այդ հայհոյանքները, վիրավորանքները: Հայհոյախառն արտահայտությունները սկսեցին այն պահին, երբ ինչ-որ մեկը փորձեց այլ կարծիք արտահայտել: Նա միանգամից որակվեց, ստացավ հակահեղափոխական պիտակը, որը հայհոյանքի նման մի բան էր, նույնիսկ հիմա, իհարկե ոչ այն ուժով, ինչ այն ժամանակ: Փոխանակ դա հարթվեր, հասարակության միասնության ուղղությամբ աշխատանք տարվեր, մեկ էլ լսեցինք, որ Հայաստանում մարդիկ երկու խմբի են բաժանվում՝ սևերի ու սպիտակների:

Էմոցիոնալ բարձր ֆոնի պայմաններում, երբ քեզ պիտակավորում են, անկախ քո կամքից, խմբային զգացողություն ես ունենում: Արդյունքում՝ Հայաստանի հանրությունը բաժանվեց երկու խմբի՝ «մենք» և «ուրիշները», «սևերը» և «սպիտակները»: Մենք՝ համար մեկը, ամեն ինչում ճիշտ ենք, իսկ երկրորդ մենքը մի տեսակ մերժվածներն էին, ում ինչքան ասես կարելի էր հայհոյել: Այսպիսի իրավիճակում, երբ մեկը քո «մենքին» չի պատկանում, ինչ-որ իմաստով հակառակորդ է», -ասում է տիկին Նալչաջյանը: Հոգեբանն ընդգծում է, որ մարդիկ առօրյա շփման ժամանակ աշխարհին ներկայանում են իրենց իդեալական «եսով»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930