«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
– Վերջին շրջանում շատ են խոսակցությունները այն մասին, որ ՀՀԿ-ն շուտով ակտիվանալու է։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը շուտով հարցազրույց է տալու, եւ մենք տեղեկություններ ունենք, որ այդ հարցազրույցի վրա մի մեծ թիմ է աշխատում, որպեսզի նրա հարցազրույցն անխոցելի լինի։ Մտավախություններ չունե՞ք։
– Որեւէ մտավախություն չունեմ։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ներկայացնել մեր բացթողումները, ապա մենք շնորհակալ կլինենք, եթե դրանք լինեն օբյեկտիվ, առարկայական, ու մենք դա կհամարենք որպես առողջ մի հարթակ, որտեղ մենք ինքներս կսրբագրենք մեր սխալները, ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Ինչ վերաբերում է մեծ քաղաքականությանը, ապա ՀՀԿ-ն երբեք չի վերադառնա իշխանության։ Իր անդամները կարող են նոր բրենդով հանդես գալ եւ փորձել քաղաքական ասպարեզում իրենց դերակատարությունը մեծացնել, բայց ՀՀԿ-ի բրենդով դա անհնար է։ Միգուցե հաջորդ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, բայց, որպես լուրջ խաղացող, ՀՀԿ-ն վարկաբեկված է:
Կարդացեք նաև
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում