Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունն ընդհանուր առմամբ կողմ է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն, բայց կոնկրետ խմբերի դեպքում, պարզվում է, լավ էլ դեմ է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2019 12:21

Հարկայինը մտնում է «Առինջ մոլ» եւ ստուգումներ անցկացնում, ու անմիջապես իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչում, թե դա հստակ քաղաքական պատվեր է, իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում ԲՀԿ առաջնորդից՝ այդ կուսակցության քաղաքական դիրքորոշումների համար, եւ այլն։

Իրականում սրանք շատ լուրջ մեղադրանքներ են, որովհետեւ ցանկացած մեկը, որը զբաղեցնելով պետության ղեկավարի պաշտոնը, կփորձի ուժային կառույցներն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է օր առաջ հեռանա։ Այսինքն՝ հենց այնպես նման մեղադրանքներ հնչեցնել չի կարելի, պետք է ապացույցներ ներկայացնել։ Հասարակությունը պիտի տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում, գուցե իսկապե՞ս ուժային կառույցները քաղաքական նպատակներով են օգտագործվում, գուցե պետք է ազգովի ոտքի ելնել ու պայքարե՞լ դրա դեմ։ Բայց՝ չէ. հենց այնպես, օդում մեղադրանք է հնչեցվում, ու արդյունքում հասարակության մեջ անվստահություն է ձեւավորվում պետական կառույցների (տվյալ դեպքում՝ ՊԵԿ-ի) նկատմամբ: Իսկ ինչո՞ւ է դա հաջողվում։ Որովհետեւ հասարակությունն ընդհանուր առմամբ դեմ չէ, որ ՊԵԿ-ը ստուգումներ անցկացնի եւ թաքցվող հարկեր հայտնաբերի, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, պարզվում է, կարող է նաեւ դեմ լինել։ Խաղի միասնական կանոններ չկան։

Այդպես է նաեւ այլ հարցերում: Օրինակ՝ հասարակությունն ընդհանուր առմամբ կողմ է, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն, բայց կոնկրետ խմբերի դեպքում, պարզվում է, լավ էլ դեմ է, հասարակությունն ընդհանուր առմամբ կողմ է, որ նախկինում հանցանք կատարածները պատժվեն, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անպայման քննարկումներ են սկսվում, թե «էս ի՞նչ եք անում, հասարակությունը սեւերի ու սպիտակների եք բաժանում, մեզ այսօր առավել քան երբեք միասնություն է պետք», եւ այլն։

Միասնություն, իհարկե, պետք է: Բայց առաջին հերթին պետք է միասնաբար որոշենք՝ կամ համաներման սկզբունքով մոռանում ենք անցյալում կատարված հանցագործությունները եւ մեկընդմիշտ փակում այդ թեման, կամ բացահայտում ենք ամեն ինչ՝ առանց ընտրանքային մոտեցման։ Սա է ներհասարակական համերաշխության միակ ճանապարհը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930