Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով է զբաղեցնելու «Սպայկայի» տեղը. Արման Ամիրաղյանի «Արման-օյլ» ձեռնարկությունների ցանցն ավելի հայտնի է, քան «Բեստ Ֆրութը». «Հրապարակ»

Ապրիլ 12,2019 11:55

Մինչ ընկերությունում որոշում են իրենց հետագա տակտիկան, շուկայում նոր խաղացողների անուններ են հնչում, փնտրում են, թե ով է զբաղեցնելու «Սպայկայի» տեղը Հայաստանի գյուղմթերքի եւ մթերումների շուկայում։ Երեկ շրջանառության մեջ դրվեց «Բեստ Ֆրութ» ընկերության անունը, որը պատկանում է նոյեմբերյանցի մեծահարուստ Արման Ամիրաղյանին (լուսանկարում), որը հայտնի է նրանով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ից Հրանտ Վարդանյանի որդու դեմ եւ պարտվեց վերջինիս։

Արման Ամիրաղյանի «Արման-օյլ» ձեռնարկությունների ցանցն ավելի հայտնի է, քան «Բեստ Ֆրութը»։ Բենզինի, յուղերի վաճառքի, ավտոտեխսպասարկման, գազալցման կետեր, նույնիսկ մեկ հյուրանոց կա Ամիրաղյանի տնօրինության տակ։ «Բեստ Ֆրութ»-ը նոր ընկերություն է։ «Հետագայում մենք զբաղվելու ենք նաեւ գյուղմթերքի փոխադրմամբ, բայց առայժմ միայն ավտոփոխադրումներ ենք կազմակերպում, պահեստի շինարարությունը դեռ չենք ավարտել։ Պահեստը, որը կառուցվում է, Արշակունյացի վրա է»,- պատասխանեցին մեզ ընկերությունից։ Մեկ պահեստով կարո՞ղ եք «Սպայկայի» տեղը զբաղեցնել։ «Ոչ, իհարկե»։ Կարծում եմ՝ դա թյուրիմացություն է»,- պատասխանեցին «Բեստ Ֆրութ»-ից։

Երեկ Ֆեյսբուքում ակտիվորեն տարածում էին նոր գյուղմթերողի հայտարարություն, որը խոստանում է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը բարձր գներով արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ «Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5 հազար սուպերմարկետների հետ եւ ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը։ Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստներն արդեն պատրաստ են Կոտայքի մարզում։ Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի,- խոստանում են ընկերությունից՝ ավելացնելով։ – Սա ինֆորմացիա է այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ «Սպայկայի» դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930