Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանքերի իրական տերերն այլեւս չեն թաքնվի. ԱԺ-ում օրինագիծ են քննարկում

Ապրիլ 12,2019 11:27

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին կառավարության հեղինակած՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը զեկուցեց, որ 2017թ.-ից դառնալով միջազգային կազմակերպության անդամ՝ ՀՀ-ն ստանձնել է պարտավորություններ, որոնք հանգեցնելու են հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց եւ թափանցիկ կառավարմանը. «Պարտավորություններից մեկը ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումն է, որի գործընթացը կառավարում է նշյալ օրենքի նախագիծը: Այն մշակվել է այդ թվում հանքարդյունաբերող կազմակերպությունների ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել ենք միջազգային փորձը»:

Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ այս նախագիծը, որը ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից, արդեն իսկ քննարկվել է նախորդ գումարման ԱԺ-ում եւ անցել առաջին ընթերցումը: Ի դեպ, ըստ նախագծի՝ հանքի սեփականատերը կարող է լինել ֆիզիկական, եւ ոչ իրավաբանական անձ: Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ սա միտված է իրական սեփականատիրոջը բացահայտելու, որովհետեւ իրավաբանական անձը կարող է գրանցված լինել օֆշորային գոտիներում, բաժնետոմսերի տերերն էլ կարող են անհայտ մնալ. «Ցանկացած իրավաբանական անձի՝ ֆիզիկական սեփականատիրոջ բացահայտմանը պետք է հասնենք, որպեսզի պարզ լինի, թե հանքի իրական տերն ով է: Ամեն ընկերության հետեւում ֆիզիկական անձ է կանգնած»:

Պատգամավորների քվեարկությամբ որոշվեց նախագիծը ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցման ներկայացնել 24-ժամյա ռեժիմով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Photolure-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930