Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի բոյկոտը խնդիրներ չի առաջացնի. «Ժամանակ»

Ապրիլ 12,2019 11:07

«Սպայկա»-ի բոյկոտը խնդիրներ չի առաջացնի, վստահաբար պնդում են նաև ոլորտի փորձագետները։ Նրանց խոսքերով՝ շուկայական հարաբերությունները այնպիսին են, եթե մեկը որևէ շռայլություն դադարում է մատուցել, շատ արագ հայտնվում է մեկ այլ ընկերություն, որը գուցե առաջարկի ավելի լավ պայմաններ։

«Սպայկա»-ի բոյկոտի ցուցակում հայտնված Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Սպայկան» իրենց համայնքից հիմնականում ծիրան է մթերել, բայց հիմա, երբ հայտարարում է, որ էլ չի մթերելու, ոչ մի խնդիր չի առաջանալու։ «Հիմնականում ծիրան էին տանում, նորմալ էլ մթերում էին, խնդիրներ չէր առաջանում, բայց հիմա էլ կարծում եմ, որ ոչ մի խնդիր չի առաջանա։ Ոչ մի մտահոգություն չունենք, քանի որ 10-15 այլ ընկերություններ կան, անհատներ, ովքեր էլի գալիս տանում էին ու հիմա էլ մեծ ուրախությամբ կտանեն։ Չեմ կարծում, որ սեզոնի բացվելուն պես խնդիր կլինի»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նույնը մեզ հետ զրույցում պնդեց նաև Նարեկ գյուղի գյուղապետ Գարուշ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ «Սպայկան» Նարեկից մթերում էր ծիրան, դեղձ, սալոր, բայց ոչ մի խնդիր չի լինի, որ այլևս չմթերի։ «Ամենամեծ մշակությունները ես ունեմ, ես ոչ մի մտահոգություն չունեմ, որ կդադարեցնի մթերումը։ «Սպայկան» չի լինի, մեկ ուրիշը կլինի, կամ գյուղացին ինքը կտանի և իր բերքը կվաճառի։ Օրինակ՝ ես այդպես եմ անում։ Ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք»,- ասաց Հակոբյանը։

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասել էր՝ թեև համոզված է, որ «Սպայկան» ոչ մի պարագայում մթերումներն ու արտահանումը չի դադարեցնի, սակայն եթե անգամ գնա այդ քայլին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա, նոր մթերողներ ու արտահանողներ ի հայտ կգան: «Ինչ է նշանակում արտահանումը դադարեցնել։ Այսպիսի բան չկա, ով են իրենք, որ արտահանումը դադարեցնեն։ Իրենք չեն արտահանի, 10 ուրիշ մարդ կարտահանի, ի՞նչ խնդիր կա»,- ասել էր Մխչյանը։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, և տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու հիմքով։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձեռք են բերում 2.5 տարվա ժամանակաշրջանի փաստաթղթերը, որից հետո հաշվարկներ կկատարվեն և արդյունքների մասին կտեղեկացնեն: Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի բացառվում, որ այդ 7 միլիարդն աճելու է, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Ոչ միայն չի բացառվում, այլև աճելու է» ։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Արտահանողների միության նախագահը մեղմ ասած ոչ կոմպետենտա: Ով գիտի էտ միությունը 1 անդամ ունի Րաֆֆի Մխչյան, ,մյուս արտահանողները էտ միության մասին չենել լսել:

    Սպայկան պայմանանագրեր ունի ռուսական խոշոր սուպերմարկետների ցանցերի հետ, դրա հաշվին մեծ ծավալներա մթերում:
    Էտ 10 կամ 20հոգուն վրա խոշոր ցանցերը չենել նայի: Սպայկայի արտահանած ծիրանին սուպերմարկետներում կփոխարինեն ուզբեկական թուրքական ծիրանը:

    Տենց 10-20 անգամ 50 100 հոգի հիմաել կան որ մի ֆուռ բարձում են գնում են ինչ որ շուկայում կանգնում են: Խոշոր քանակ ասենք 50ֆուռ չեն կարա վերցնեն գնան շուկաներում կանգնեն իմաստ չկա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930