Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի բողոքը

Ապրիլ 12,2019 10:19

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը մերժելու դեմ ուղղված բողոքը:

Հիշեցնենք, որ դրանով պաշտպանները դատարանից պահանջում էին ճանաչել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումները:

Վերաքննիչ քրեական դատարանն ավելի վաղ անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն մինչև այդ ակտի բեկանումը, այսինքն՝ Քոչարյանի կրկին կալանավորվելը, ըստ պաշտպանների, նրա հանդեպ մեղադրանքը պետք է հանվեր, ասել է թե՝ նա այլեւս չպետք է քրեական հետապնդման ենթարկվեր, բայց այդ ընթացքում եղել են դատավարական գործողություններ, կիրառվել է նոր խափանման միջոց՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Պաշտպանական թիմի դիրքորոշմամբ՝ բոլոր այդ գործողությունները եղել են ոչ իրավաչափ:

Դատարանի այսօրվա որոշումը, որում բողոքի մերժման հիմնավորումները նշված չէին, կարող է բողոքարկվել սահմանված ժամկետում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքի որոշման հրապարակմանը ներկա չէին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման, նաեւ՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորված է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930