Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվելու համար պետք է ասել ողջ ճշմարտությունը

Ապրիլ 12,2019 10:00

Կարծես թե բոլորը համաձայն են, որ մեր հասարակությունը կարիք ունի հաշտեցման, լարվածության լիցքաթափման, անցյալի էջը վերջնականապես շրջելու: Բազմաթիվ երկրներում այդ նպատակներն իրականացնելու մեխանիզմ էր համարվում անցումային արդարադատությունը եւ, որպես դրա մաս, լյուստրացիան: Բայց եթե նման միջոցառումները իսկապես պետք է իրականացվեն, ապա դրանք չեն կարող անդրադառնալ միայն վերջին 10 տարիների իրադարձություններին:

Եթե, օրինակ, պետությունն ինչ-որ ձեւով պետք է քաղաքական գնահատական տա ընտրությունների ընթացքում քաղաքացիների կամքի խեղումներին, ապա այդ քննությունը պետք է սկսվի 1995-96 թվականներից: Նույնը վերաբերում է կոռուպցիային, ոստիկանության կամայականություններին, չբացահայտված սպանություններին, իշխանավորների ամենաթողությանը, բիզնեսի եւ քաղաքական սերտաճմանը եւ այլն՝ այդ ամենի արմատները նույնպես 1990-ականների առաջին կեսում են:

Եթե ուզում ենք մարդկանց միջից թույնը հանել, ապա ամեն ինչի մասին պետք է մի անգամ մանրամասնորեն եւ վերջնականապես ասել՝ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու կամ հետապնդելու, այլ հակառակը՝ արձանագրելու եւ ներելու համար: Առավելագույնը, որը կարող է արվել «պատիժների» ուղղությամբ՝ ցմահ արգելել այս կամ այն նախկինում իշխող  կուսակցության բարձրագույն մարմնի անդամներին զբաղեցնել բարձր պետական պաշտոններ:

Բայց այս հարցում ներկայիս իշխանությունը խնդիր ունի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա երկրպագուների մոտավորապես կեսը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուներն են, եւ եթե սկսվի ամբողջ 28 տարիներին օբյեկտիվ գնահատական տալու գործընթացը, ապա այդ՝ տեր-պետրոսյանական կեսը կնեղանա եւ երես կթեքի իշխանությունից:

Շատ ավելի հեշտ է «անցումային արդարադատական» եւ «լյուստրացիոն» գործընթացներում կենտրոնանալ միայն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վրա, որոնց հանդեպ հասարակական ատելությունն առայժմ թարմ է: Բայց դա արդարության վերականգնում չի լինի, որովհետեւ ընտրովի արդարադատություն (թեկուզեւ «անցումային») չի լինում, եւ նման «կիսաքայլերը» եթե ոչ հիմա, ապա հետագայում թերահավատություն են առաջացնելու:

Դա նման կլինի մի քանի սրճարան քանդելուն եւ մնացածը թողնելուն: Օրերս անցնում էի  Օպերայի ապամոնտաժած սրճարանների մոտով եւ այսպիսի խոսակցություն լսեցի՝ «էս երեք սրճարաննե՞րն էին խանգարում, չքանդվածներն էլ, երեւի, իրենց մարդկանց են պատկանում, հիմա լավ փող կաշխատեն, շատ «շուստրի» է մեր կառավարությունը»: Ենթադրում եմ, որ այդ կասկածներն անհիմն են, բայց եթե չկա ամբողջական, բծախնդրորեն սկզբունքային մոտեցում, նման կասկածներ միշտ էլ առաջանալու են: Ճիշտ նույն ձեւով արդարությունը եւ համերաշխությունը վերականգնելու համար պետք է ասվի ողջ ճշմարտությունը: Կիսաճշմարտությունը չի օգնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անցեալի վերաբերեալ նոր վարչակարգի մօտեցումը չունեցան նախկին երկու նախագահները: Թէ ոչ, այժմու վարչապետը, ինք, շատ աւելի երկար ժամանակ կը մնար բանտը, կողքի խուցին մէջ ալ՝ Առաջին Նախագահը:

    Հետաքրքրական է նշելը թէ մինչդեռ, նախկին երկուքը նուազ ուսեալ անձեր էին, քան թէ այժմու Վարչապետը: Չեմ կրնար հաւատալ որ եթէ յաջողեր վերադառնալ իշխանութեան, Առաջին Նախագահը (որ մինչեւ մօտ տարի մի առաջ կը կարծէի թէ ամենավատ գերագոյն ղեկավարը եղած էր Հայաստանի Հանրապետութեան), այս կերպով կը մօտենար անցեալի ներազգային խնդիրներին: Անոր փաստը իսկ կայ, Ապրիլ 2016-ի պատերազմէն ետք իր յայտարարութիւններով, ցուցաբերած վերաբերմունքով:

    Այս կացութիւնը անհնար, բառացիօրէն անկարելի կը դարձնէ՝ որեւէ հաշտութիւն, որեւէ հանդարտութիւն: Ընդհակառակն, հայերի միջեւ նոր ու յաւելեալ քէն, ոխ, ատելութիւն եւ թշնամանք կ’արտադրէ, յաւելեալ ներքին մաղձ եւ թոյն կը հայթայթէ:

    Դժուար է մտածելը թէ դիտումնաւոր է որ այս ահաւոր պառակտումն ու ներքին թշնամանքը գրգռւում է, սնանւում է այսպէս: Որովհետեւ առաջին հերթին երկիրը խորապէս կը տկարացնէ, պատերազմի հաւանական բռնկման սեմին: Նաեւ, ձախողութեան կը դատապարտէ այժմու իշխանութիւնը:

    Ամէն պարագայի, արդէն ուշ է, այս ընթացքը սրբագրելու համար: Բացառապէս քաղաքական մօտեցում ունեցող անձերու համար, թերեւս ոչ, անոնք միշտ ձեւը կը գտնեն անձնական զգացումները մէկդի դնելու, իրարու հետ հասկցուելու. սակայն շատ մը այլ տեսակի հայերի համար՝ վնասը անդարմանելի է:

    https://haytougchamlian.blog/

    • Aha says:

      ‘… նախկին երկուքը նուազ ուսեալ անձեր էին, քան թէ այժմու Վարչապետը …’

      I didn’t understand what you meant here. Serge has a degree in linguistics from YSU and Robert an engineering degree with Yerevan Polytechnic. The latter degree is, in my humble opinion, a much more intellectually demanding one than journalism (Nikol’s). So the idea of Serge and Robert being poorly educated is inaccurate. As for LTP, he’s of course in a higher league than the rest with respect to education.

      • Հ.Շ. says:

        wow, I didn’t know about those academic credentials of Kotcharian and Sarkissian, Aha… thanks for enlightening me… I guess I was contaminated by the prejudice of some local natives – in and out of Armenia -, against those rough and rustic gharapaghtis who came down from their mountains to the civilized and so subtle, sophisticated Erevan… to oust that aristocratic LTP from his, their Palace… but despite that, my initial remark above was meant to express my admiration towards the second and third Presidents; I, as so many other Armenians, we were always impressed with the dignity of their demeanor and the substantive quality of their words, notably when they were in the external world, standing and making declarations in front of foreigners… they certainly knew how to talk the talk, and walk the walk… Kotcharian, more than his successor, I must say… but it was not because of their educational degrees… it was in them, on a deeper level… you cannot learn to be like that…

      • Հ.Շ. says:

        (P.S. As for the intellectual capacities of Levon Der-Bedrossian, for many Armenians of the Diaspora, from day one, it was obvious that they were overrated, over-estimated and exaggerated, by his supporters – and by my himself -. There is an expression I could use here, which applies perfectly; but I shouldn’t, because the man is literally one-eyed. In any way, I have made my peace with him. You have perhaps read my brutal articles dating back to his reign, on my above-mentioned blog… but I know understand that the man did what he could, in a crazy place, with a very… let’s say… “special” population… bygones be bygones, davay…)

        • Aha says:

          I’ve read your articles, I understand where you’re coming from.

          LTP is a serious academic and I don’t dispute his academic or intellectual credentials. His leadership is also established and – with the exception of the 2008 election campaign – he never delved into populism, described things the way he saw them, and in open fashion (his famous article from 1997). I also credit him for setting the crucial example of ‘leaving power without turmoil’ via his clean resignation of 1998.

          LTP’s problem was his Huuuuge (to pronounce like Trump would) ego. I think he aimed to resemble the great medieval Armenian kings (especially Hetum and Levon of Cilicia) by looking at current events with the lens of history. He lacked management talent though.

          • Հ.Շ. says:

            yup… and talking about ego, lack of essential skills and ludicrous comparisons, the current bozo in charge is thinking of himself as Bab Takavor – rien que ça!-… while a bunch of lunatic fringe ridiculous radicals, who murdered Armenians on Armenian soil, in the stupidest, most idiotic way imaginable, have gratified themselves with the title of mythological semi-gods…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930