ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն «Առավոտին» հայտնեց. «Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը»: