Անթալիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցելու համար հայտավորվել է 131 հոգի: Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Առաջին տուրում մեր աղջիկներից հաղթանակ են տարել Էլինան, Լիլիթը եւ Աննան. Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի է արել, իսկ Մարիա Գեւորգյանը պարտվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ