Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ)Ստամբուլի «Իշխանաց կղզիների» համայնքապետ ընտրված Էրդեմ Գյուլը «Արևագալի ժամերգության» առթիվ այցելել է Քընալը կղզում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:
«Իշխանաց կղզիների» համայնքապետ Էրդեմ Գյուլը Քընալը կղզի հայկական եկեղեցում հանդիպել է Թուրքիայի մի շարք հայ քաղաքացիների հետ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարված ժամերգությանը ներկա են գտնվել ոչ միայն կղզու այլև Ստամբուլի տարբեր շրջաններում բնակվող բազմաթիվ հայեր:
Նորընտիր համայնքապետը ավագանու անդամների հետ ժամերգությունից հետո շրջել է կղզիներով, հանդիպել է քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ «Իշխանաց կղզիների» բնակչության մեծ մասը կազմում են Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն համարվող հայերը, հույները և հրեաները:
Սուրբ Գրիրգոր Լուսավորիչ եկեղեցին Քընալը կղզու միակ հայկական եկեղեցին է:
Աղբյուր` Ermenihaber.am Istanbulses/