Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել:
ԵԿՄ վարչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դա ստոր զրպարտանք է Սպարապետի հիշատակի հանդեպ. Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարման ներքո գտնվող ԵԿՄ-ում, բոլորին է հայտնի, նման երևույթներն իսպառ բացառվում էին: Կոչ ենք անում և պահանջում այսուհետ զերծ մնալ Սպարապետի և ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց»:
Կարդացեք նաև
ԵԿՄ վարչություն
Հետաքրքիր է որ ազատամարտիկների մասին է խոսքը որ պահանջում էք այսուհետ զերծ մնալ,«փոքրիկ Ստալիններ» կարող էք թվարկել:
Ես որպես նախկին երկրապահ ինձ հայտնի են ուրիշ տվյալներ,որ դուք դավճանեցիք ստորաբար ԵԿՄ նախագահ, հերոս Մանվել Գրիգորյանին, որը ձեզ սնել ու պահել էր, իսկ դուք ուրացաք եվ չպաշտպանեցիք ձեր հրամնատարին,որի գլխին սարքեցին:
Իսկ ձեր նմաների հետ ինչպես կարելի է պատերազմ գնալ,չէ որ ժողովուրդը ձեզ չի վստահում,գոնե մեկ մեկ ժողովրդին լսեք:
Շուտով Մանվելն կարդարացվի, սպասեք գալուն:Քանի ես կամ կպայքարեմ Մանվելի համար, որ էտ ժամկետանց տուշոնկաները նա չի իմացել թե որտեղից, ուղղակի գեղեցիկ սարքեցին գլխին:
Կարող էք թվարկել «այսուհետ զերծ մնալ Սպարապետի և «ՈՐ» ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց»:
Այն ազատամարտի մասնակիցների որոնք 1996 եվ 2008 թթ կրակեցին ժողովրդի վրա ,թե Ժիրոյի ու Վալոդյայի նման ազատամարտիկներից զգույշանանք որոնք բերդում անցկացրին իրենց կյանքը:
Իսկ դուք լռում էիք այն ժամանակ,այ վախկոտներ,ԼՏՊ խոստացաք ու թռաք, եթե լինեիք ժողովրդի կողքը եվ ոչ թե … չէին լինի Մարտի 1-ի զոհերը,գոնե դա հասկանում էք:
Ի գիտություն ԵԿՄ երիտ վարչությանը
Ըստ ՀՀ սահմնադրության ՀՀ քաղաքացին իրավունք ունի ազատ ձայնի իսկ Ձեր նման սպառնացողներով էլի ՀՀ-ում օրենք կա: