Ֆրանսահայության հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտասահմանում ապրողներին կոչ արեց ծանոթներին որպես զբոսաշրջիկ հրավիրել Հայաստան: Ասաց նաեւ, որ ՀՀ-ում չորս հազար ՏՏ ոլորտի աշխատատեղ կա, եթե ծանոթներ ունեն, թող հայտնեն այդ մասին
Մասնակիցներից մեկը խոսեց ՀՀ մարզերից մեկում ընտրակաշառքից եւ դանակահարությունից, գյուղապետերից մեկից, ասաց, որ խախտումներով անցել է ՔՊ թեկնածուն: Նաեւ դժգոհեց Կոտայքի մարզպետից: «Փաստորեն Կոտայքի մարզպետ է վարչապետը, ես տեղյակ չեմ»,-հեգնեց Փաշինյանը: Նույն մարդը կրկին իր հարցերի տարափը տեղաց: «Եթե որեւէ մեկը որեւէ տեղ փորձի դանակահարությամբ հարց լուծել, այ էդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին, բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզողները պառկան ասֆալտին, որեւէ մեկը չփորձի թռվռալ»,-ասաց վարչապետը: Հարցերի հեղինակը դժգոհ մնաց, հանդիպման մասնակիցները նրան հեռացրին:
«Չենք կարողանում մեր հարազատներին դեղերով օգնել»,-նեղսրտեց մեկ ուրիշ մասնակից: Նույն հարցով նրան միացան եւս մի քանիսը: Փաշինյանն ասաց, որ փորձում են այդ հարցը եւս կարգավորել:
«Պարոն Փաշինյան, ինչ կլինի, մի հատ ձեզ հետ նկարվեմ էլի, ես Բունդեսթագի պրեզիդենտի հարեւանն եմ»,- խնդրեց մեկ ուրիշը, որին հաջորդեց մյուսների քրքիջը: «Բունդեսթագի պրեզիդենտի հարեւանից» բացի մյուսներն էլ էին ուզում լուսանկարվել Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանցից ոմանք «դուխով» գլխարկներ էին կրում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ