Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 15-ին հանդիպում կունենան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերին»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա նշել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ