Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողներին կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր

Ապրիլ 11,2019 18:45

Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով: Դրա շրջանակներում կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր:

Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 854-Ա հրամանի համաձայն` հատկացված ուղեգրերը տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) հետևյալ խմբերում ընդգրկված բուժաշխատողներին, որոնք աշխատում են մարզային և նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում:

Մասնավորապես, ուղեգրերը տրամադրվում են`

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` նպաստառու բուժաշխատողներին,

հաշմանդամության խումբ ունեցողներին,

հաշմանդամության խումբ ունեցող անչափահաս երեխա/ներ ունեցողներին,

բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին,

ընտանիքում ժամկետային պարտադիր զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներին,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ընտանիքում զոհված (մահացած) զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցողներին,

Նշված խմբերում չընդգրկված այն բուժաշխատողներին, որոնց անվճարունակության վերաբերյալ բուժհաստատության տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից ներկայացվում է միջնորդագիր:

Վերապատրաստման ուղեգիր ստանալու համար բուժաշխատողները պետք է պահանջվող փաստաթղթերը և դիմում ներկայացնեն առողջապահության նախարարություն:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930