Ավարտվեց Երևան Մոլ առևտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձևությունը հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը, որն իրականացվում էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ դիզայներների հետ համագործակցության արդյունքում: Այն նախատեսված էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումարի ձեռքբերմանը:
Շուրջ մեկ ամիս Երևան Մոլի կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստն ու աքսեսուարները: Վերջիններիս վաճառքից մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում գոյացել է 543 000 ՀՀ դրամ գումար, որի 50%-ին Երևան Մոլն իր կողմից ևս կավելացնի 750 000 դրամ և կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Կենտրոնն էլ իր հերթին ծրագրի շրջանակներում գրանցված կանանց մատուցվող ծառայությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:
Երևան Մոլը հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականությանը հետագայում ևս իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնելու է նմանատիպ բարեգործական ակցիաներ:
Կարդացեք նաև
Երևան Մոլը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։