Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուլիան Ասանժի դեմ ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել. սպասվում է մինչև հինգ տարվա ազատազրկում

Ապրիլ 11,2019 18:14

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել «դավադրություն՝ համակարգչային ցանցը կոտրելու նպատակով» հոդվածով, նրան սպասվում է մինչև հինգ տարվա ազատազրկում, հաղորդում է BBC-ն:

Սքոթլանդ Յարդից հայտնել են, որ Ասանժը ձերբակալվել է հենց ԱՄՆ-ի պահանջով:

Ասանժը ձերբակալվել էր այսօր ավելի վաղ՝ Լոնդոնում այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել էր այսուհետ քաղաքական ապաստան տրամադրել նրան:

Ձերբակալության ժամանակ ոստիկաններն ուժ են կիրառել: Ձեռնաշղթաներով կապված Ասանժը մի քանի անգամ բացականչել է. «Մեծ Բրիտանիան պետք է դիմադրի»: Նրան նստեցրել են ոստիկանական մեքենան և տարել բաժանմունք:

«Այսօր ես հայտարարում եմ, որ պարոն Ջուլիան Ասանժի անհարգալից և ագրեսիվ վարքը, Էկվադորի նկատմամբ նրա կազմակերպության թշնամական և սպառնալից հայտարարությունները, և, հատկապես, միջազգային կոնվենցիայի խախտումը հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ պարոն Ասանժին ապաստան տրամադրելն այսուհետ անհնար է դարձել»,- հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:

Էկվադորի նախկին նախագահ Ռաֆաէլ Կորրեան Լենին Մորենոյին իր այդ քայլի համար անվանել է «երկրի պատմության ամենամեծ դավաճանը»: Իսկ Wikileaks կազմակերպությունն Էկվադորին մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ:

2010թ. Շվեդիայում Ջուլիան Ասանժը մեղադրվում էր բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Լինելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել էր ոստիկանություն, ձերբակալվել, որից հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել: Իր դեմ մեղադրանքները նա անվանում էր քաղաքական ենթատեքստ ունեցող: Այն բանից հետո, երբ որոշում կայացվեց նրան արտահանձնել Շվեդիա, նա 2012թ. թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժը մտավախություն ուներ, որ Շվեդիա արտահանձնելու դեպքում վերջինս իրեն կարող է արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան սպասվում էր մինչև 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:

https://www.youtube.com/watch?v=pfi_uuuBUsE

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930