Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա, ներդրում պետք է մեր երկրին, բայց ոչ գիտության հաշվին». երիտասարդ գիտաշխատող

Ապրիլ 11,2019 18:30

«Եթե կառավարության որոշմամբ կարելի է գիտությանը պատկանող շենքերից մեկը պարզապես վերցնել, այսինքն՝ ցանկացած ինստիտուտից, ցանկացած պահի, եթե գտնեն, որ գիտությանը պետք չէ, կվերցնեն»,-այսօր իրենց բողոքը ներկայացրին կառավարության շենքի առաջ հավաքված երիտասարդ գիտաշխատողները: Նրանք  Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն ինստիտուտի աշխատակիցներն էին, որոնք դեմ էին, որպեսզի իրենց ինստիտուտի մասնաշենքը կառավարության որոշմամբ, օտարվի մասնավոր կազմակերպության,որը ներդրում է անելու:

Ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանի խոսքով, «Հա, ներդրում պետք է մեր երկրին, բայց ոչ գիտության հաշվին: Մեր կռիվն այն է, որ գիտության հաշվին՝ ոչ մի բան: Պատճառաբանում են, որ այն կառուցվել է խորհրդային տարիներին,այնտեղ ավելի շատ մարդ է աշխատել»:

Ըստ նրա, այդպես միանշանակ չի կարելի ասել,որ տարածքները պետք է կրճատել, քանի որ այնտեղ կան նեղ ուղղվածությամբ լաբորատորիաներ «Երկու-երեք լաբորատորիա մի տեղում չես կարող տեղակայել: Շենքեր կա, որոնք պետք է անպայման նեղ ուղղվածությամբ զբաղվեն, վերջիվերջո անհամատեղելիության խնդիր կա»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930