Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարն Ալեն Սիմոնյանի նախագիծն անհիմն է համարում

Ապրիլ 11,2019 16:51

Գործարարը հակադարձում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին եւ նրա օրենսդրական նախաձեռնությունը անհիմն համարում:

«Ասում են՝ բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող վիճակախաղերն ավելի գայթակղիչ են, քան ինտերնետ հարթակում: Այդպես չէ, իրական պատկերն այլ է»,-այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը: Նրա ներկայացմամբ՝ անձը եթե այցելում է գրասենյակ խաղադրույք կատարելու, նրան ժամանակ է առաջարկվում, եւ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ համացանցում խաղադրույքներ կատարելիս, նախ պարզապես հաշիվ են բացում եւ չի վերահսկվում՝ անչափահասն է, թե չափահասն է խաղադրույք անում:

Միքայելյանն անդրադառնալով, որ բուքմեյքերական գրասենյակների առկայության պատճառով գայթակղությունը մեծանում է խաղադրույքներ կատարելու, ասաց. «Եթե այդպես է, ինչո՞ւ այս ոլորտում շրջանառվող գումարը 4-5 անգամ շատ է, քան բուքմեյքերական գրասենյակներում»:

Բուքմեյքերական գրասենյակի տնօրենը նաեւ ասաց. «Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ, որպես հայկական ընտանիքում դաստիարակված մարդ, չեմ քարոզում խաղամոլություն եւ շատ վատ եմ նայում դրան: Բայց այն օրենքի նախագիծը, որ առաջարկում է Ալեն Սիմոնյանը, խաղամոլության դեմ որեւիցե հարց չի լուծում: Հակառակը՝ 1345 մարդու գործազրկություն է առաջանալու եւ բյուջեից միլիարդավոր դրամներ կրճատվելու են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Օրենսդրական նախագծով առաջարկվում է բուքմեյքերական գրասենյակները տեղափոխել Երեւանից դուրս զբոսաշրջային 4 քաղաքներ, ինչը, ըստ Միքայելյանի, տնտեսվարողին ձեռնտու չէ. «Մենք առաջարկում ենք ավտոմատացված սարքավորումներով ամեն քաղաքում մեկական կետեր լինեն, իսկ Երեւանում ամեն համայնքում երկուական կետեր»:

Ալեն Սիմոնյանի մեկ այլ մտքին՝ բուքմեյքերական գրասենյակում 100-200 մարդ է աշխատում, Միքայելյանն արձագանքեց՝ 496 աշխատող կա, 2018-ին պետական բյուջե 1 մլրդ դրամ է վճարել:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Շահումով խաղերի հետեւանքով երիտասարդներ, ընտանիքներ են կործանվում, մարդիկ զրկվում են իրենց գույքից, այսպիսի հիմնավորումներ են հնչում. մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ գործարարն ասաց. «Ասում են՝ ընտանիքներ են կործանվում, ինքնասպանության դեպքեր են լինում. արդյոք ունե՞ն վիճակագրություն, որ այս երեւույթն առաջանում է բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ անելով, այլ ոչ թե ինտերնետում: Համոզված եմ՝ չկա վիճակագրություն, ենթադրում եմ՝ ավելի շատ տեղի են ունենում ինտերնետ տիրույթում մասնակցելուց»:

Ըստ գործարարի, այս նախագծով փորձում են օրենքով մենաշնորհ ստեղծել:

Մանրամասն՝ տեսանյութում

Միքայելյանը որոշել է գազալցակայաններից խաղային սարքերը տեղափոխել գրասենյակներ, դրանք թեեւ օրինական են, բայց վարչապետի հորդորին է հետեւում:

Հարցին՝ ինչ կարծիք ունի գործարարը պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մտահղացման մասին՝ լրատվամիջոցներում եւ այլուր սահմանափակել խաղատների եւ վիճակախաղերի գովազդը, Միքայելյանը պատասխանեց՝ համացանցում գովազդները միանշանակ պետք է սահմանափակվեն: Գործարարը կողմ է Հակոբյանի առաջարկին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930