Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի նախկին խոսնակի ուշագրավ մանրամասները. ոչ իրավապահների, եւ ոչ էլ «Սպայկա»-ի ներկայացուցիչների մեկնաբանություններում ինքն իրականությունը չի տեսել

Ապրիլ 11,2019 16:37

«Սպայկա» ընկերության նախկին մամուլի խոսնակ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի վերաբերյալ: Ըստ Անտինյանի՝ ոչ իրավապահների, եւ ոչ էլ «Սպայկա»-ի ներկայացուցիչների մեկնաբանություններում ինքն իրականությունը չի տեսել: «Սպայկա»-ն հրաշալի կազմակերպություն է, ունի բարձր տեխնոլոգիական հնարավորություններ, մենեջմենթի բարձր մակարդակ: Կարելի է ուղղակի սիրահարվել այդ կազմակերպության վրա: Բայց խնդիրն այն է, որ ժամանակին թուրքական լոլիկը հայտնվել է ռուսական շուկայում՝ ՀՀ-ի միջոցով»,-հայտարարեց Էդվարդ Անտինյանը:

Նա հիշեցրեց՝ մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանն ուղղաթիռի խոցման համար պատժամիջոց կիրառեց Թուրքիայի դեմ՝ արգելելով թուրքական լոլիկի մուտքն իր երկիր, ՀՀ նախկին իշխանությունը թիկունքից հարվածել է Ռուսաստանին՝ թուրքական լոլիկը մտցնելով ռուսական շուկա. «Դա առանց Սերժ Սարգսյանի հովանավորության՝ անհնար էր: Դավիթ Ղազարյանը չէր կարող միայնակ նման բան անել: Նա այդպիսի օլիգարխի տպավորություն է թողե՞լ: Մեր տնտեսվարողների դեմը փակեցին՝ թուրքական ապրանքը վաճառեցին: Եթե հարկերից ենք խոսում, դա բացահայտեք: Դա բարձր մակարդակով է արվել, ման եկեք՝ այդ փողերի տեղը գտեք: Դավիթ Ղազարյանն իսկապես աշխատող մարդ է»:

Հարցին ի պատասխան, թե Դավիթ Ղազարյանի մասնակցությունն այդ հարցում ինչպիսին էր, Էդվարդ Անտինյանը կրկնեց. «Դավիթ Ղազարյանը չէր կարող նման  բան անել առանց ամենաբարձր հովանավորության: Ինչո՞ւ ենք ինքնախաբեությամբ զբաղվում: Մեղավորներին պետք է գտնել ու պատժել, նրան էլ բաց թողնել, որ հանգիստ իր գործն անի: Այդ գումարը (նկատի ունի լոլիկի արտահանումից ստացված գումարը) գրպանվել է, այն չի տրվել Հայաստանին: 50 միլիարդ դրամի մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի՝ «Սպայկա»-ն 7 միլիարդ դրամի չափով հարկ չի վճարել: Տնօրենը կալանավորված է՝ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

https://www.facebook.com/aravot.am/videos/2052117168220179/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930