Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը հայտնեց, որ ոչ միայն «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակիցն է աշխատանքից ազատման դիմում գրել, այլեւ՝ պետը՝ Հայկ Միրզոյանը:
Դավիթ Անանյանն ասաց, որ նրանց ոչ ոք չի ստիպել, իրենք են որոշել դիմում գրել. «Ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն ազատել, դա վարչապետի կոչ-հորդորն է եղել, ես հանձնարարական չեմ ստացել: Ես բավարարել եմ աշխատակցի եւ պետի դիմումը, որն իրենց ընտրությունն է եղել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ