Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավար. 7 ամիս է «Առինջ մոլի» հետ կապված օպերատիվ գործողություններ են կատարվել

Ապրիլ 11,2019 16:02

«Զինված խումբ էր, թե զինված խումբ չէր, քննիչն այդպիսի որոշում է կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել եւ կատարվել է քննչական գործողություն»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, որ ՊԵԿ աշխատակիցները 40-50 հոգով, զինված գնացել են «Առինջ մոլում» ստուգումների: Ըստ պարոն Անանյանի, քննչական գործողությունը կատարելու համար մասնագետները գնահատել են՝ պետք է 4 հոգի, 40 հոգի, թե 140 հոգի. «Եթե որոշում կայացներ, որ հազար հոգի է պետք, մենք այդ 1000 տեսուչն ունեինք տրամադրելու համար»:

Անանյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում

«Առինջ մոլում» ստուգումները պլանավորված չեն եղել եւ ոչ էլ ժամանակացույցով նախատեսված, այլ՝ քննիչի որոշումով, մեր հարցին ի պատասխան հստակեցրեց պարոն Անանյանը: Հետաքրքրվեցինք՝ ՊԵԿ-ն ինչ որ ինֆորմացիա՞ է ստացել, Դավիթ Անանյանն ի պատասխան ասաց՝ այո.«Օպերատիվ գործողություններ են կատարվել վերջին 7 ամիսների ընթացքում, այդ թվում ոչ միայն մեր օպերատիվ ծառայողների, այլեւ այլ ուժային կառույցների օպերատիվ գործողությունների արդյունքում տեղեկատվությունը մշակվել է եւ այդ մշակված տեղեկատվության հիման վրա քննիչը միջնորդությամբ մտել է դատարան, դատարանը խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարել է: Խիստ իրավական գործընթաց է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930