Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է ՊԵԿ-ը ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելով չսահմանափակվի. 3 մաքսակետ բացելու առաջարկ էլ ինքն անի

Ապրիլ 11,2019 15:43

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վարչապետ Փաշինյանի հանձնարարականի  վերաբերյալ այսօր ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարականի հետ կապված ես առանձին քննարկում եմ ունեցել վարչապետի հետ, ինձ վարչապետն ասել է՝ քննարկեք մաքսատունը Գյումրի տեղափոխելու հնարավորությունը»:

Ըստ պարոն Անանյանի, որոշակի ժամանակ հետո ՊԵԿ-ը վարչապետին ներկայացնելու է իրենց տեսլականը. «Կարող է չսահմանափակվենք Գյումրիով: Հնարավոր է՝ երեք դիսլոկացիոն այդպիսի պրոֆեսիոնալ մաքսատների բացման առաջարկ անենք, որը կապված կլինի եւ լոգիստիկայի հետ, եւ նաեւ տարբեր տարածաշրջանների տնտեսական ակտիվությունը զարգացնելու հետ»:

Պարոն Անանյանին լրագրողները փոխանցեցին մասնագետների տեսակետը, որ մաքսատունը Գյումրի տեղափոխելով կբարդացվի աշխատանքը, ՊԵԿ ղեկավարն ի պատասխան ասաց. «Տեսակետ կա ինչի՞ վերաբերյալ, որ ինձ հանձնարարվել է տեսնել՝ դրա հնարավորությունը կա՞, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ վարչապետը Դավիթ Անանյանին նման հանձնարարություն էր տվել «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների ձեւակերպումների մաքսակետում շրջայցից հետո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930