Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատենադարանի տնօրեն. «Չիջնենք լեզվակռվի մակարդակի»

Ապրիլ 11,2019 15:04

«Չիջնենք լեզվակռվի մակարդակի: Փաստը հետեւյալն է, որ ցանկացած հիմնարկում, գիտական կենտրոնում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում  կառուցվածքային փոփոխությունների կամ ներքին վերադասավորումների: Հիմա իմ ձեռքին է մեկուկես տարի առաջ գրված իմ ծրագիրը, որի առաջին ենթաբաժինը վերաբերվում է կառուցվածքային փոփոխություններին»,- իր ասուլիսում ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք վրեժխնդրություն է իրականացրել  Արծրունի Սահակյանի հանդեպ` օպտիմալացնելով  նրա ղեկավարած բաժինը:

«Ամբողջ կառուցվածքային փոփոխությունների մեջ այդ խմբի հարցը 1/8-րդ մասն է կազմում: 2 հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են, բայց ոչ այդ մարդիկ են աշխատանք կորցրել, ոչ էլ գիտական թեման է ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել»,-ընդգծեց Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նրա ձեւակերպմամբ, նշյալ խմբերի գնալը այլ բաժիններ պայմանավորված է գիտական անհրաժեշտությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930