Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել է այսուհետ նրան ապաստան տալ իր դեսպանատանը, որտեղ նա թաքնվում էր յոթ տարի, հաղորդում է BBC-ն:
Սքոթլանդ-Յարդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ասանժը գտնվում է կալանքի տակ Լոնդոնի կենտրոնի ոստիկանական բաժանմունքներից մեկում:
Ջուլիան Ասանժը ձերբակալվել է 2010թ. դեկտեմբերի 7-ին Լոնդոնի ոստիկանության կողմից, այն բանից հետո, երբ նա ներկայացավ ոստիկանական բաժանմունք, իսկ տասը օր հետո Լոնդինի դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակեց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ