Միքայել Մելքումյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգ օրենքի մեջ փոփոխություններ անելու քննարկմանը ելույթ չէի ունենա այս թեմայով, եթե երեկ այս դահլիճում համապատասխան և բացարձակ ապատեղեկատվություն չտարածեին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովան և Փաշաևան:
Դե ինչ, նրանք ունեն իրենց չակերտավոր «ճշմարտությունները» որոնք տարիներ շարունակ կրկնում են թութակի պես, սակայն կան պատմականորեն և փաստերով հիմնավորված ճշմարտություններ, որոնք անհերքելի են: Հիմա դուք խոսում եք Խոջալուի ցեղասպանությունից, որի մասին հարցրեք 1988-1993 թթ. ձեր երկրի ղեկավարությանը, նաև՝ Էլչիբեյին և Մութալիբովին:
Ինչպես ասում են՝ գողը առաջինն է գոռում՝ «Գողին բռնե՛ք»:
Կարդացեք նաև
Ուստի, կապված մեր այս քննարկման հետ, առաջարկում եմ հստակ փաստերով հերքված ֆեյք-ելույթների համար սահմանել հատուկ ընթացակարգեր և արդյունքում գոնե պատասխանատու ձևով այստեղ հայտարարել, թե որն է ճշմարտությունը:
Հեշտ չէ, իհարկե, սա բարդ խնդիր է, բայց դա է ձևը, որը կբերի քաղաքական հայտարարությունների պատասխանատվության ինստիտուտի ստեղծմանը մեր վեհաժողովում:
Իսկ եթե անընդհատ նույն երգերը երգեն միայն սեփական երկրի լսարանի համար, ապա մեր աշխատանքի արդյունավետությունը կհավասարվի զրոյի:
Եթե Ադրբեջանի կողմից հայտարարվում է նոր և ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ծրագրի մասին, ապա դուք արդեն լսել եք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը:
Դե, ուրեմն, հանգիստ և հանդարտ մնացեք ձեր տեղերում, Գաֆարովա և Փաշաևա: